Ucom–ը նախատեսում է բազմամիլիոնանոց ներդրումներ ցանցի արդիականացման մեջ`պատրաստելով այն 5G տեխնոլոգիաներին 2021թ.–ի վերջին 2022թ.–ի սկզբին

Ucom–ը նախատեսում է բազմամիլիոնանոց ներդրումներ ցանցի արդիականացման մեջ`պատրաստելով այն 5G տեխնոլոգիաներին 2021թ.–ի վերջին 2022թ.–ի սկզբին

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ucom հայկական հեռահաղորդակցական ընկերությունը նախատեսում է կատարել բազմամիլիոնանոց ներդրումներ ցանցի արդիականացման մեջ և կպատրաստի ցանցը 5G տեխնոլոգիաներին 2021թ.–ի վերջին 2022թ.–ի սկզբին, ասաց ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ։

Խնդիրների հաղթահարում

Նրա խոսքով, 2020թ.–ն աննախադեպ էր ոչ միայն Հայաստանի, այլև ընկերության համար, քանի որ այն բախվեց ոչ միայն կորոնավիրուսի և պատերազմի հետ։ Դրան զուգահեռ ընկերությունն ուներ իր սեփական խնդիրները, որոնք կապված են աշխատակիցների ավելի քան մեկ երրորդի (500 մարդ, խմբգր.) հեռանալու հետ, ինչի հետևանքով ընկերությունը հայտնվեց բարդ իրավիճակում։

«Կարող եմ հպարտությամբ ասել, որ ընկերությունը կարողացել է հաղթահարել խնդիրն ու ապահովել աշխատանքի շարունակականությունը։ Էլի խնդիրներ ունենք, սակայն դա արդեն մենեջմենթի և կառավարման հարց է, դրանք լուծելի են։ Մենք վստահ ենք, որ առաջիկա ամիսներին կկարողանանք դրանք հաղթահարել», – ասաց Խաչատրյանը։

Զարգացում և 5G

Նրա խոսքով, ընկերությունը հույս ունի, որ 2021թ.–ը կդառնա զարգացման տարի գործունեության տարբեր ուղղություններում։

Խոսելով բջջային կապի մասին` նա նշեց, որ 2021թ.–ի վերջից և 2022թ.–ի սկզբին ընկերության բջջային կապի բաժանորդները կզգան արագությունների և որակի զգալի փոփոխություններ։

«Այս տարի մենք նախատեսում ենք ավարտել տեխնիկական առաջադրանքը, որին կմասնակցեն խոշորագույն ընկերությունները` Ericson–ը ու Nokia–ն և ուզում ենք սկսել բջջային կապի ամբողջական արդիականացման ծրագիր։ Դա նշանակում է, որ արդեն 2021թ.–ի վերջին 2022թ.–ի սկզբին մենք կունենանք ցանց, որն ամբողջությամբ պատրաստ կլինի  5G–ի համար», – ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով, երբ պետության կողմից ապահովվեն համապատասխան ռադիոհաճախականություններն ու ենթակառուցվածքը, ընկերությունն արդեն պատրաստ կլինի աշխատանքի, իսկ մինչ այդ 4G ցանցը կդառնա ավելի արագ և կայուն բաժանորդների համար։

«5G ցանցը դեռ հասանելի չի լինի, քանի որ դեռ շատ հարցեր քննարկման փուլում են, սակայն մեր ցանցը կհամապատասխանեցվի այնպիսի ենթակառուցվածքային հնարավորություններին, ինչպիսին այլ երկրներում են, որոնք հիմա սպասարկում են 5G–ին, սակայն դեռ հարց է, թե որ թվականին և ինչպես դրանք կգործարկվեն Հայաստանում», – ասաց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է ֆիքսված ցանցի բաժանորդներին, ապա, նրա խոսքով, մի քանի ամսում նրանք ևս կզգան կապի որակի զգալի բարելավում, քանի որ ընկերությունն աշխատում է միջազգային վենդորների հետ արդեն գնված լուծումների ներդրման ուղղությամբ, որոնց հաշվին բաժանորդները կստանան ավելի կայուն և արագ կապ։

«2021թ.–ի համար կան հստակ նպատակներ և պրոդուկտներ, որոնք մենք ուզում ենք ինտեգրել մեր բաժանորդների համար` առաջարկելով նոր ծառայություններ, որպեսզի բացի ավանդական ծառայություններից, որոնք նրանք ստանում են, բաժանորդները հնարավորություն ունենան ստանալ նաև նոր հնարավորություններ, սակայն մենք դեռ չենք բացի փակագծերը», – ասաց Խաչատրյանը։

Ներդրումներ և ծրագրեր

Ինչ վերաբերում է նախատեսված նախագծերի համար ներդրումների չափին, ապա, նրա խոսքով, խոսքը բավականին խոշոր գումարների մասին է, ինչի կապակցությամբ առաջին հերթին աշխատանք է տարվում բանկերի հետ լրացուցիչ ֆինանսավորում ստանալու ուղղությամբ, ինչպես նաև քննարկումներ են ընթանում բաժանորդների հետ ներդրումներ իրականացնելու համար։

Խաչատրյանը նաև նշեց, որ Ucom–ը բավականին երկար աշխատել է վենդորների հետ` լուծումներ գտնելու համար և ձեռք է բերվել պայմանավորվածություն վերակառուցվածքայնացնել ընկերության ծախսերը, այսինքն` օպերատիվ ծախսերի կրճատման հաշվին ստանալ երկարատև վճարումներ վենդորների կողմից, և դրա հաշվին կատարել խոշոր ներդրումներ և բարեփոխումներ։

«Գումարային ես դեռ չեմ կարող նշել, քանի որ կլինեն ինչպես ուղիղ ներդրումներ, այնպես էլ վերակառուցվածքայնացում, սակայն խոսքը միլիոնավոր դոլարների մասին է», – ասաց Խաչատրյանը։

Նա նաև նշեց, որ 2020թ.–ին ընկերությունը չի մոռացել նաև սոցիալական պատասխանատվության ծրագրերի մասին` իրականացնելով ավելի քան 30 ծրագիր սոցիալական, պաշտպանական, կրթական ոլորտներում։ Սահմանամերձ գյուղերի երեխաներին տրամադրվել է կապ և հնարավորություն`տարբեր ծրագրերին մասնակցելու համար։ Ucom–ը նաև մասնակցել է #թևութիկունք նախագծին, որն իրականացնելու համար ներդրվել է ընկերության մարքեթինգային, ֆինանսական ու մարդկային ներուժի մի մասը։

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:29 23.12.2020



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video