Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Վաղատին գյուղում տեղակայվել է փողոցային լուսավորություն

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Վաղատին գյուղում տեղակայվել է փողոցային լուսավորություն

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Վաղատին գյուղում փոխվել է երեկոյան ժամերին մթության մեջ խարխափելու՝ երբեմնի իրականությունը: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) այստեղ ևս հետխորհրդային ժամանակներից առկա խնդիր են լուծել: Այս մասին հայտնում է ՎԻՎԱ-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը:

«Վաղատինում տեղակայվել է փողոցային լուսավորության՝ լուսադիոդային (LED) 37 լուսարձակից բաղկացած համակարգ: Գյուղի հիմնական փողոցները՝ շուրջ 1400 մ երկարությամբ տարածք, արդեն էներգախնայող ու բնապահպանական տեսանկյունից մաքուր LED-երով են ապահովվել: Մարզկենտրոնից 118 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրում սա կարևոր ձեռքբերում է՝ համայնքային բյուջեն խնայելու և մարդկանց հոգեբանորեն աջակցելու տեսանկյունից»,- նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Լուսավորության ժամանակակից համակարգը  գործարկվել է: Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը պաշտոնական բացմանը մասնակցել է փոքր-ինչ այլ ձևաչափով՝ տեսազանգով: 

«Ծրագրի իրականացման ընթացքում պարզել ենք, որ շատ գյուղերում ենթակառուցվածքներ չկան, իսկ որոշ բնակավայրերում դրանք այնքան հին են, որ պիտանի չեն շահագործման: Մեր գործընկերների հետ ձգտում ենք օգտակար լինել և աստիճանաբար պայմաններ ստեղծել՝ գյուղերում դրական տեղաշարժ ապահովելու համար: Այս համակարգն աշխատում է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Այժմ դուք տեսնում եք ծրագրի արդյունքը՝ լուսավորությունը: Տարիներ անց կզգաք նաև համակարգի ներդրման ավելի կարևոր՝ երկարաժամկետ արդյունքը: Նախ կկրճատվեն ծախսերը, տնտեսված բյուջետային միջոցները կծառայեն օգտակար այլ նախաձեռնության, իսկ բնապահպանական արդյունավետությունը կարձանագրվի տարիներ անց: Ցանկացած դրական տեղաշարժ նպաստելու է, որ նոր ձեռքբերումներ լինեն»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Վաղատին բնակավայրի վարչական ղեկավար Շահեն Գրիգորյանը և համայնքի բնակիչները, տեսազանգի միջոցով ներկայացրել են նախկին խնդիրներն ու համակարգի գործարկումից հետո արձանագրված արդյունքը:

Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսարձակներն, ի տարբերություն շիկացման լամպերով աշխատող լուսարձակների, սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և ծառայում են կրկնակի արդյունավետությամբ. LED լամպերն ավելի դիմացկուն են և անհամեմատ ավելի երկար են  ծառայում, քան սովորական էլեկտրական լամպերը:

Ամռան ամիսներին Վաղատինում փողոցները լուսավորված կլինեն 21:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 00:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:

«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:59 16.09.2020



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video