ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ լուսավորվել են Վայոց Ձորի գյուղերից մեկի փողոցները

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ լուսավորվել են Վայոց Ձորի գյուղերից մեկի փողոցները

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են Հայաստանի հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը, հայտնում է օպերատորի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, լուսավորվել են Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի հիմնական փողոցները` ներառելով 1872մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ: Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղը ներառված է էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրում։

Էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարևոր նախապայմաններից է: Այն համադրում է բնապահպանական և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բաղադրիչները: էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ միայն թեթևացնել համայնքի ֆինանսական բեռը, աշխուժացնել համայնքային կյանքը, այլև՝ ստեղծել կայուն և մաքուր շրջակա միջավայր։ Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը և գյուղի բնակիչները:

«Յուրաքանչյուրի համար անչափ կարևոր են հույսն ու ապագայի հանդեպ հավատը: Դա չգրված օրենք է: Դրանցով են պայմանավորված մարդկանց քայլերը, նպատակներն ու երազանքները: Պատշաճ լուսավորության բացակայությունը մեր ժամանակների համար անթույլատրելի է: Իսկ նոր տեխնոլոգիաների շնորհիվ բնապահպանական լուծում տալը՝ անհրաժեշտություն: Թվարկված հանգամանքները մեզ համար ամենալավ խորհրդատուն են դարձել՝ հեռավոր գյուղերում ապրող մեր հայրենակիցներին օգտակար լինելու համար: Ուզում եմ հավատալ, որ երկարաժամկետ կտրվածքում մենք կարձանագրենք արդյունքներ, որոնց ձգտում ենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: Գյուղի փողոցները կլուսավորվեն ամռանը 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: -0-

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

01:42 10.12.2017



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video