ՎիվաՍել-ՄՏՍ–ն առաջարկում է բջջային սարքերի ապառիկ ձեռքբերում՝ 0% դրույքով
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Unibank»-ի միջոցով ապառիկ եղանակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում առաջարկում է բջջային սարքեր ձեռք բերել` տարեկան 0% դրույքով, առավելագույնը 12 ամիս ժամկետով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ապառիկը կձևակերպվի տեղում:
Նշվում է նաև, որ տվյալ առաջարկն ընդգրկում է տարբեր գնային կատեգորիաների սահմանափակ քանակությամբ շարժական սարքերի լայն շրջանակ։
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:52 13.04.2017