Ոստիկանության կայքում այսուհետ կհրապարակվի ավտոմեքենաների ազատ համարանիշների և գների ցանկը
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 11-ից ոստիկանության կայքում գործում է նոր բաժին` «Ազատ համարանիշների որոնում»:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ բաժնում առցանց հարցման եղանակով հնարավոր է ստուգել ավտոմեքենայի` քաղաքացու նախընտրած համարանիշի առկայությունը և ծանոթանալ գներին:
Անհրաժեշտ է ընտրել «Ֆիզիկական անձ» կամ «Իրավաբանական անձ» բաժինը, այնուհետև մուտքագրել թվերն ու տառերը համապատասխան դաշտերում և սեղմել «Ստուգել առկայություն»։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:49 11.09.2015